Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 21-ին հրապարակել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների նոր ցուցակը:
Պաշտպանական գերատեսչության կայքում ներկայացված է վեց անձից բաղկացած ցուցակ՝ լուսանկարներ, անուններ, զինվորական կոչումներ և ծննդյան տարեթվեր:
Անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման և նույնականացման աշխատանքները շարունակվում են, ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի կորուստները 44-օրյա պատերազմում կազմում է 2908 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







