Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ապահովել է 5 մեդալը։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիայից հայտնում են, որ մեր մարզիկներից երեկոյան մրցահերթում առնվազն բրոնզե մեդալ ապահովեցին նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։
«1/4 եզրափակիչում Պետրոսյանը հաղթելով Մոնտենեգրոյի ներկայացուցչին, իսկ Ճղրիկյանը իտալացի Պաուլո Կառուսոյին՝ դուրս եկան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Հայաստանը ունի 5 ներկայացուցիչ»,- հայտնում է ՀԲՖ-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







