«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Վրաստանին՝ ամրապնդելու իր պաշտպանական ուժերը և նպաստելու եվրաատլանտյան ինտեգրմանը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ հանդիպմանը»: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ով այցով ժամանել էր Վրաստան:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ գերատեսչության ղեկավարը կքննարկի Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա կատարելիք այցի ընթացքում: Նա նաև պետք է հայտարարի, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի և Ուկրաինայի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







