Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09։23-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտակայքում բեռնիչը կողաշրջվել է. կա տուժած։ Այս մասին հայտնել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բեռնիչից դուրս են բերել Ա․ Պ․-ի (ծնված 1958թ․) դին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







