Օգոստոս ամսին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով և համաֆինանսավորմամբ Հայաստան ժամանեցին Ռուսաստանի ամենահեղինակավոր «Simple Wine News» գաստրոամսագրի գլխավոր խմբագիրը և լրագրողները։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Այցն ուներ մեկ նպատակ՝ նորովի բացահայտել Հայաստանի գաստրո և գինու զբոսաշրջությունը և, իհարկե, փոխանցել տպավորություններն ընթերցողներին։
Արագածոտնից մինչև Վայոց Ձոր, Արմավիրից ու Արարատից մինչև Տավուշի մարզ՝ շրջելով գինեգործական մարզերով, այցելելով ավելի քան 30 գինեգործական ընկերություն և փորձելով հայկական հին ու նորանուն 180-ից ավել գինի և կոնյակ և, իհարկե, համադրելով դրանք հայկական խոհանոցի լավագույն համադամ ուտեստների հետ՝ ամսագրի ստեղծագործական թիմը Հայաստանի գինու և գաստրո մշակույթին նվիրեց մի ամբողջ հրատարկություն, որը երկար կծառայի որպես ուղեցույց Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







