Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ կապված ադրբեջանական կողմից Մատաղիս գյուղի խաղաղ բնակչի զոհվելու հետ: Այս մասին ասված Է ՌԴ Պաշտպանության նախարարության հոկտեմբերի 10-ի տեղեկագրում։
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորակազմի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ միջադեպի հետաքննություն է անցկացնում», — ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







