Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:43

Ալեն Սիմոնյանը մատնանշել է Հարավային Կովկասում նոր պատերազմի ռիսկերը

Ալեն Սիմոնյանը մատնանշել է Հարավային Կովկասում նոր պատերազմի ռիսկերը

Այժմ շատ կարևոր է հայ ժողովրդի պատմության ոչ վաղ անցյալի էջը շրջել առաջ գնալու համար:
Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշել է, որ Հայաստանի երիտասարդ քաղաքական թիմի կարևորագույն խնդիրներից մեկը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, թեկուզ փոքր քայլերով, բայց դեպի խաղաղություն և խաղաղ համակեցություն շարժվելը: Պատերազմը, ըստ բանախոսի, ոչ ոքի օգուտ չի տալիս, դրանում հաղթողներ և պարտվողներ չկան:

«Չի կարելի հաղթանակ համարել իրավիճակը՝ նկատի ունենալով զոհերին Հայաստանում և Ադրբեջանում, քանի որ տղաներին ետ բերել չի լինի», — ասել է Սիմոնյանը: Նա նշել է, որ Բաքուն պարզապես օգտվեց իրավիճակից անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսի համավարակը, սահմանները փակ էին: Բայց սա ոչ միայն պատերազմ էր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև, այլև շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում: Հետխորհրդային տարածքում Թուրքիան սկսել է շատ ակտիվ գործունեություն ծավալել. այն Ադրբեջանի հետ հրահրում է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, ասել է Սիմոնյանը:

«Նրանք հրահրում են բոլորին: Եվ սա շարունակվում է արդեն մի քանի ամիս», — նկատել է բանախոսը: Հենց այս համատեքստում Սիմոնյանը դիտարկում է Հայաստանի և Իրանի սահմանների մոտ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև Բաքվի և Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունների աճող լարվածությունը: Նրա խոսքով՝ գրեթե ամեն ամիս Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում, հաճախ՝ հայկական տարածքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ ԱԺ նախագահի՝ ծայրահեղ դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի իրավիճակում, երբ, օրինակ՝ Բաքվում, այսպես կոչված, «պատերազմական ավարների պուրակներ» են բացվում, ներկայացվում են զոհված հայ զինվորների մանեկենները: Ադրբեջանի ապակառուցողական լինելը դրսևորվում է նաև հայ ռազմագերիների նկատմամբ, որոնք պետք է շտապ վերադարձվեն հայրենիք:

«Ադրբեջանցի զինվորները գտնվում են Հայաստանի տարածքում: Մենք առաջարկեցինք զորքերը հայելային ետ տանել՝ սահմանները պարզելուց առաջ, սակայն ադրբեջանական կողմը չարձագանքեց այս առաջարկին», — ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների պատճառով Հարավային Կովկասում նոր պատերազմի ռիսկերը պահպանվում են: .

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+