Ստեփանակերտում է բացվել է առաջին քովորքինգը՝ «Հաբ Արցախը», որը գործում է Պոլ Էլյուարի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի «Վահե Ֆաթալ» սրահում: Այս մասին գրում է itel.am-ը։
Այն համատեղ աշխատելու տարածք է տրամադրում մոտիվացված անհատներին և խմբերին՝ ստեղծելով նորարարությամբ զբաղվող մարդկանց համայնք նեթվորքինգի և միջոցառումների միջոցով:
Հաբը նաև կազմակերպում է վերապատրաստման ծրագրեր, մենթորություն և դասընթացներ սոցիալական ձեռներեցներին և նախաձեռնություններին աջակցելու նպատակով:
Մինչև հոկտեմբերի վերջ հաբի տարածքից և ռեսուրսներից օգտվելն անվճար է: Հետագայում կգործեն անդամակցության ամսական փաթեթներ՝ 25000-ից մինչև 48000 դրամի սահմանում:
Հաբի հիմնադիրն է Վահե Քեուշգուերյանը, գործադիր տնօրենը՝ Շուշան Քէշիշեանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







