«Ռոսկոսմոսի» տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ «Լուսին-25» ավտոմատ կայանը կգործարկվի հաջորդ տարվա հուլիսին, իսկ ռուս-եվրոպական «Էկզոմարս» առաքելությունը՝ սեպտեմբերին:
«Հաջորդ տարի հուլիսին նախատեսում ենք իրականացնել դեպի Լուսին առաքելությունը: Իսկ սեպտեմբերին՝ «Էկզոմարսը», որը 9 ամիս տևողությամբ առաքելություն է լինելու Մարսում»,- TASS-ի փոխանցմամբ փոխանցմամբ՝ ասել է Ռոգոզինը:
Ինչպես վերջինս մեկնաբանել է, արձակումը նախատեսված է մայիս-հուլիս ամիսներին, առավել մեծ հավանականությամբ՝ հուլիսին:
Ավտոմատ լուսնային կայանը կդառնա ժամանակակից Ռուսաստանի առաջին հայրենական արտադրության սարքավորումը Երկրի բնական արբանյակի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







