Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:09

Համաշխարհային բանկի պատասխանատուները կաջակցեն Հայաստանում բնակչության առողջական վիճակը բարելավելու միջոցառումներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ շարունակական համագործակցությունը և նոր ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ընթացիկ ծրագրերին, առողջապահական ոլորտում բարեփոխումների առաջնահերթ և հիմնական ուղղություններին` համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրմամբ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություններին, առանձնացվել են գործակցության հիմնական թիրախները:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն անդրադարձել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի ընթացքին և անհետաձգելի բուժօգնության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը նկատել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները համակարգային են, և դրանք կյանքի կոչելու համար Համաշխարհային բանկը պատրաստ է իր աջակցությունը տրամադրել Հայաստանին:

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել առողջապահության ապահովագրության ծրագրի ներդրման մասին:

«Համապարփակ առողջապահական ծածկույթը չի ենթադրում միայն ֆինանսական միջոցների ներդրում, այլև` առողջապահական համակարգի և բժշկական ծառայությունների լիակատար վերակազմակերպում»,- նշել է առողջապահության նախարարը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներ են ընթանում բնակչության ընդհանուր առողջական վիճակը բարելավելու համար 3 առաջնահերթ ուղղություններով` բժշկական կենտրոնների վերազինմանը զուգահեռ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրում` ֆինանսական և կլինիկական բաղադրիչներով և բժշկական ծառայությունների որակի ապահովագրություն:

Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել նախատեսվող բարեփոխումների հարցում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+