Եկեք հաշվենք, թե ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշի քաղաքում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Տեսնեք՝ այդ ներդրումներն իրար հետ որևէ կապ ունեն, թե` ոչ։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչո՞ւ է Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել, թե Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել, այսինքն՝ այն ի սկզբանե պատրաստվել է հանձնման։
«Այսինքն՝ ի՞նչ ենք հետապնդում այդ հարցերով, այսինքն՝ Ձեզ թվում է, թե մենակ Դուք եք եղել Շուշիում, այլ մարդիկ չե՞ն եղել, չգիտե՞ն՝ ինչ վիճակ է»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ տպավորություն ունի, որ զուգահեռ իրականության մեջ են ապրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







