ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի՝ ՀՀ օդային տարածքով անցնելու հարցին։ Կուսակցությունը դա անվանել է հերթական մեդիատեռորիստական ակտը։
«Ուրեմն, հարգելի քաղաքացիներ, Հայաստանը անդամակցում է ԻԿԱՕ-ին (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն), ԻԿԱՕ-ն իր հերթին, որպես իր կանոնադրություն, ընդունում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան։
Միջազգային ավիացիայի մասին կոնվենցիան հստակ ասում է, որ ԻԿԱՕ անդամ յուրաքանչյուր պետություն համաձայն է, որպեսզի ԻԿԱՕ անդամ մյուս պետությունների քաղաքացիական օդանավերն անցնեն իր օդային տարածքով։
Հայաստանը ԻԿԱՕ անդամի իր պարտավորությունները երբեք չի խախտել։ Հայաստանի տարածքով ադրբեջանական քաղավիացիայի թռիչքները դադարել են 2013 թվականին»։
Կուսակցությունից հայտնում են, որ դրանք դադարել են ոչ թե Հայաստանի պահանջով կամ արգելքով, այլ Ադրբեջանի ցանկությամբ։ Դա կիրառվել է որպես յուրատեսակ տնտեսական պատժամիջոց Հայաստանի նկատմամբ, որովհետև երկրի օդային տարածքն օգտագործելու դեպքում մյուս երկիրը պարտավորվում է որոշակի գումար վճարել։
Հիմա ես չգիտեմ, նախկին իշխանության՝ սոխակ կտրած բարձրախոսների պատկերացմամբ Հայաստանի օդային տարածքում մինչև 2013-ը միջանցք է եղել, որը փակվել է Ադրբեջանի ցանկությամբ, թե բաղնիք, բայց փաստը, որ այդ սոխակ կտրած բարձրախոսները բացի լրատվական տեռորից ու իրենց գրպանները ծորացող գումարի ավելացումից այլ նպատակ չունեն, հստակ է։
Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ՝ մի տրվեք մի երկու կոպեկի դիմաց ձեզ մանիպուլացնող սրիկաների սադրանքներին ու հավատացած եղեք, որ միջանցքը միայն ու բացառապես նրանց գանգատուփերում է»,- նշված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







