Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Մոսկվա ժամանելուց հետո հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ծրագրված հանդիպմանը քննարկել իրավիճակը Կովկասում: Իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
«Լավրովի հետ հանդիպման ընթացքում մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», — հայտարարել է նա: «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»:
Աբդոլլահիյանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին մի շարք քննադատական հայտարարությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական ԶՈՒ զորավարժությունների մեկնարկի ֆոնին: Թեհրանը մանևրները բացատրում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի ուժերի առկայությամբ։ Բաքուն իր հերթին մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է իրանական բեռնատարների՝ Լեռնային Ղարաբաղ անօրինական մուտքի մասին։
Աբդոլլահիյանի և Լավրովի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին։ Սպասվում է միջուկային գործարքի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի այլ արդիական սյուժեների քննարկում, ներառյալ իրադրությունը Կասպից ծովում, Անդրկովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում, Լիբանանում, մերձավորարևելյան հարցերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







