Թբիլիսիում մեկնարկել են «Eternity-2021» զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:
Զորավարժությունների ընթացքում, որը բաղկացած է տեսական և գործնական մասերից, երեք երկրների զինվորականները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածքային տնտեսական նախագծերի պահպանության կազմակերպման խնդիրները:
Միջոցառումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







