Միացյալ Նահանգները փորձում է համագործակցության հնարավորություններ գտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էր Լիցենբերգերը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ամերիկացի դիվանագետն ակնհայտ է համարել, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև մնում են մի շարք չլուծված խնդիրներ: Դեսպանը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված հարցերի լուծմանը:
Ըստ Լիցենբերգերի, Միացյալ Նահանգները փորձում է միավորել կողմերին, որպեսզի այդ հարցերը լուծվեն արդար:
«Ես գիտեմ, որ դա ժամանակ և գործընթացներ կպահանջի: Մեր կողմից կշարունակենք համագործակցել և օգնել կողմերին այս ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանի բնակչությունն ու երկրներն ապրեն խաղաղ գոյակցության պայմաններում»,- նշել է դեսպանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







