Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:14

Հռոմում հրդեհն ավերել է Տիբերի վրայով անցնող հնագույն կամուրջը

Հրդեհը ոչնչացրել է Հռոմի Տիբեր գետի վրայով անցնող պատմական Արդյունաբերության կամրջի (ponte dell’Industria) մի մասը, հայտնում է Associated Press-ը:

Հրդեհը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 3-ի գիշերը: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, մերձակա երեք գիշերային ակումբների այցելուները տարհանվել են:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է այն տարածքում, որտեղ ապրում են անօթևանները: Ավելի ուշ կրակը տարածվել է կամրջի վրա: Ենթադրաբար, կերակուր պատրաստելու ժամանակ կենցաղային գազի պայթյունը կարող էր կրակի պատճառ դառնալ: Իտալական ռադիոն հայտնում է, որ մի քանի տարի առաջ անտունների բնակության տարածքում արդեն հրդեհ բռնկվել էր:

Կամրջի մի հատված այրվել է և փլուզվել Տիբերի մեջ:

Հրշեջ-փրկարարները նշում են, որ կամուրջն այժմ հնարավոր չէ օգտագործել:

Արդյունաբերական կամուրջը Հռոմում կառուցված վերջին մասշտաբային կառույցներից է եղել: 1863 թվականին կամրջի բացմանը ներկա է եղել Պիոս IX Պապը:

Կամուրջը, որը հռոմեացիներն անվանում են «երկաթե կամուրջ», ի սկզբանե օգտագործվել է որպես երկաթուղային կամուրջ, սակայն հետագայում դարձել է ավտոմոբիլային և հետիոտնային:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+