Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Երևանը կարևորում է Ռուսաստանի դերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում. ԱԽ քարտուղար

«Մենք կարևորում ենք Ռուսաստանի դերը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման տեսանկյունի», — հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Գրիգորյանը նշել է, որ սեպտեմբերի 17-ին Դուշանբեում նախատեսված էր ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահի հետ, սակայն Ռուսաստանի նախագահի այցը տեղի չունեցավ նրա ինքնամեկուսացման գնալու կապակցությամբ:

«Քննարկման հնարավորություն չի եղել, բայց մենք փոխանցել ենք մեր բոլոր մեսիջները և կարծում եմ, որ շուտով հնարավորություն կլինի բարձր մակարդակով քննարկել այն հարցերը, որոնք քննարկվել են այդ շրջանակներում», — ասել է նա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է տարածաշրջանում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կազմում «Վեցի պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությունը:

Նրա խոսքով՝ ուղիղ կապի բացակայության պայմաններում դժվար է հստակեցնել, թե ինչ է նշանակում այս նախաձեռնությունը, դրա ձևաչափը հստակ չէ։ «Հստակեցնելու համար ժամանակ է պետք բանակցություններ անցկացնելու համար», — նշել է նա:

«Մենք վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ և ամենակարևոր ձևաչափը Մինսկի խումբն է»,-նշել է ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը պատրաստ է  Հարավային Կովկասում «Վեցի պլատֆորմի» ստեղծմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+