Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն հոկտեմբերի 1-ին պնդում էր, թե վերադարձել է հայրենիք, չի հատել պետական սահմանը, ТАСС -ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Նա [Սաակաշվիլին] չի հատել Վրաստանի պետական սահմանը», — ասել է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:
Սաակաշվիլին այսօր առավոտյան գրառում և տեսանյութ է տեղադրել Facebook-ում, որտեղ երևում է, որ արդեն մուտք է գործել երկիր: «Բարի լույս, Վրաստան. 8 տարի անց»,- գրել է Սաակաշվիլին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է սեպտեմբերի 29-ին Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան սպասվող վերադարձը:
«Աշխարհում ոչ ոք չի կարող միջամտել օրենքի կատարմանը: Նրանք, ովքեր կփորձեն, կգնան բանտ: Մենք դա երաշխավորում ենք օրենքի և պետության անունից: Սաակաշվիլին դատապարտված է, նա արժանի է բանտարկության, նա անուղղելի սխալներ է թույլ տվել և մեծ վնասներ հասցրել մեր երկրին, մեր պետությանը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







