Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:04

Տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների բացումը կարող է փոխել ՀՀ տնտեսության որակը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ այսօրվա կառավարության նիստում ուղերձ հղեց։

«2021թ․ հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբան ու դեպի ապագա հայ ժողովրդի ձգտման համար։ Մեր նպատակադրումները, որոնք առկա են ՀՀ բյուջեում ու գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական»,- ասաց նա՝ ընդգծելով մի շարք առաջնահերթ ուղղությունների մասին։

«Մյուս խնդիրը վերլուծական կարողությունների բարձրացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է։ Արդյունքում՝ կբարձրանա նաև հասարակության վստահությունը առ այն, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ ու թիրախային։ 2022-ի բյուջեն հենվում է երեք առաջնահերթ ուղղությունների վրա։ Առաջին՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդ՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդ՝ կթության և գիտության արդիականացում։

Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի երկարաձգել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ Այս իմաստով կարևոր է տարածաշրջանում տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների բացումը ու զարգացումը, որը կարող է  որակապես փոխել ՀՀ տնտեսության որակը, ապահովել նաև երկարաժամկետ տնտեսական աճ, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունն օտարերկրյա ներդրումների համար»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրը հաջող իրագործում է ունենալու ու ապահովելու է ՀՀ քաղաքացիների անվտանգությունը,  բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+