Սեպտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում։ Այդ մասին հայտնում է Ճանապարհային Ոստիկանությունը։
Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 2384 արձանագրություն, որից`
— 68-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 13-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից,
-46-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար,
— 448-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար,
— 38-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերից մեկը սահմանված վայրում չփակցված վարելու համար,
-2-ը՝ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու համար,
-2-ը՝ առանց 1 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար,
-12-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։
Միջոցառման ընթացքում 48 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







