Ոստիկանությունը դեռ չի պարզել «Ֆեյսբուք» սոցիալակական ցանցում վարչապետ Նիկոլ Փաշինյան օգտատիրոջ լուսանկարի տակ մեկնաբանություն գրած հեղինակի ինքնությունը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնեցին, որ միջոցներ են ձեռնարկվում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «Ֆեյսբուքում» վարչապետ Նիկոլ Փաշինյան օգտատիրոջ լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու փաստի առթիվ։
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով՝ մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված։
Հիշեցնենք, որ հայհոյանքը քրեականացնող օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 31–ին։
Քրեական օրենսգրքում լրացվել է 137.1 հոդվածը, որը վերաբերում է ծանր վիրավորանքին։ Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







