Մարդկային ուժի և հզոր կամքի մասին… Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է. տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:

Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո լիբանանահայ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Արցախից: Ապա 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը Բաքվի բանտից տեղափոխվել էր Բեյրութի չվերթով հասել ծննդավայր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։