Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:35

Ձեզ համար սկզբունքայի՞ն է, որ նոր երթուղու պատճառով Արցախի մի շարք գյուղեր չանցնեն Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ Փաշինյանին

Եռակողմ հայտարարության 6-րդ դրույթը սահմանում է, որ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղի։ Դրանից հետո ռուս խաղաղապահ զորակազմը կտեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար։ Արդյո՞ք այս թեմայով տեղի ունենում են բանակցություններ կամ կա՞ հաստատված նախագիծ, թե որտեղ է տեղակայված նոր երթուղին։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հացուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ մտավախություններ կան, որ նոր երթուղին շրջանցելու է Քաշաթաղի՝ մեր վերահսկողության տակ գտնվող Բերձոր քաղաքը, Սոս և Աղավնո, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր, Եղցահող գյուղերը։

«Այս պահին այդ թեմայով որևէ բանակցություն չի ընթանում ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, գիտեմ, որ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։ Նաև մեր մասնագետները իքս պահից կմիանան»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ բակացությունների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ-ի շահերն առավելագույնս պաշտպանվեն այդ համատեքստում։

Աբրահամյանի հարցին, թե արդյո՞ք վարչապետի համար սկզբունքային է, որ նշված բնակավայրերը չանցնեն Ադրբեջանին, նա պատասխանեց, որ չի հասցրել գրառել գյուղերի անունները, որոնց մասին խոսվում էր, սակայն կարվի ամեն ինչ, որ նշված սցենարները չիրականանան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+