Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:41

Երևանը և Լայպցիգը կհամագործակցեն. ստորագրվել է մտադրությունների հուշագիր

 

Երևանի ու Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ մտադրությունների հուշագիր: Հուշագրով երկու քաղաքները համագործակցություն կծավալեն մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, երիտասարդության և մարզական բնագավառներում:

Հեռավար հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը քննարկել են երկու քաղաքների միջև սկիզբ առնող համագործակցության անելիքներն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները:


Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգը համոզմունք է հայտնել, որ ստորագրված հուշագիրը հնարավորություն կտա առարկայական գործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:


«Գալիք տարիներին լայպցիգցիներն ու երևանցիներն են լինելու այս կապը պահպանողն ու կյանքի կոչողը: Ուրախ եմ հնարավոր փոխանակումների, համատեղ նախագծերի, բազմաթիվ հանդիպումների համար: Այս առումով պետք է հոգ տանել, որ Լայպցիգը և Երևանը փոխկապված մնան ոչ միայն թղթի վրա, այլև կյանքի կոչենք բազմաշերտ համագործակցությունը: Մեր երկու քաղաքապետարանները, դեսպանություններն ու հայկական մշակութային համայնքը վստահաբար կանեն հնարավորինը՝ այս գործին իրենց նպաստը բերելու համար»,- նշել է Բուրքարդ Յունգը:


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին առանձնակի կարևորել է ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դերը, Լայպցիգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի գործունեության մեկնարկն, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներուժը:


«Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մեզ չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել քաղաքային տնտեսության կառավարման համակարգի լայպցիգյան փորձը: Այս փաստաթուղթը ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության բավական հետաքրքիր ուղղություններ, զուգահեռաբար մենք կարևորում ենք նաև տնտեսական ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում սիրով հրավիրում եմ ամենատարբեր ոլորտներում Լայպցիգի գորածարարներին դիտարկել Երևանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»,-ընդգծել է Հայկ Մարությանը։


Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Սաքսոնիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի առաքելությունն ստանձնած պրոֆեսոր Լուկաս Ֆլյոթերը:


Մտադրությունների հուշագրի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից նախապես ստորագրված օրինակը, որն ուղարկվել էր Լայպցիգ, հեռավար հանդիպման ժամանակ հանդիսավորությամբ ստորագրեց Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգը:


Հուշագրով նախատեսված մշակութային միջոցառումներով նախատեսվում է, մասնավորապես, Երևանում անցկացնել Բախին նվիրված համերգների շարք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+