Իրկուտսկի մարզում L-410 ուղևորատար ինքնաթիռի կոշտ վայրԷջքի ժամանակ չորս մարդ Է զոհվել, հինգ մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է շրջանի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նա հստակեցրել է, որ տեղի հիվանդանոցը պատրաստ է ընդունել տուժածներին։
Արևմտասիբիրյան տրանսպորտային դատախազություն ներկայացուցչի տվյալներով՝ մահացածներն անձնակազմի երկու անդամներն ու երկու ուղևորներն են: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ օգնություն են ցույց տալիս 12 տուժածներին, իսկ անչափահասներ օդանավում չեն եղել:
Նա հայտնել է, որ ԱԻ նախարարության փրկարարներն արդեն հասել են դեպքի վայր, տարհանում է սկսվել: Փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 50 մարդ և տասը միավոր տեխնիկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







