Մոսկվայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տարեց կնոջ և երեխայի մահից հետո, որոնք, ենթադրաբար, թունավորվել են «Մագնիտ» խանութում գնված ձմերուկից. գրում է esquire.ru-ն:
Ինչպես հաղորդվում է՝ սեպտեմբերի 9 -ին Մոսկվայի Սովխոզնայա փողոցում ապրող ընտանիքը `մայրը, տատը և 15 -ամյա աղջիկը, ձմերուկ ուտելուց հետո իրենց վատ են զգացել, զանգահարել են շտապօգնություն: Սկզբում բժիշկները հոսպիտալացման պատճառ չեն գտել, բայց երբ նրանց կրկին կանչ են տվել, ընտանիքին տեղափոխել են հիվանդանոց:
Նույն օրը երեկոյան տատիկը մահացել է, իսկ սեպտեմբերի 10 -ի առավոտյան՝ աղջիկը: Սկզբում մոր վիճակը կայուն է եղել, սակայն հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ընտանիքի հայրը ձմերուկը չի կերել, քանի որ ճաշի ժամին աշխատանքի վայրում է եղել:
Տանը, որտեղ ապրում էին զոհերը, սանիտարահիգիենիկ ստուգում է ընթանում, պաշտպանիչ հագուստով փորձագետները վերցնում են ջրի և սննդի նմուշներ և զննում տարածքը:
Քննչական կոմիտեն գործ է հարուցել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







