Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:53

Խոզի մսի գնաճը մեկ տարվա ընթացքում կազմել է 40.3 %

Օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մսի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի ապրանքախմբերում գրանցված 0.7-5.1% գնաճերը: Բանջարեղենի շուկայում ընթացիկ տարվա օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 66.4 %, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 5.1% գնաճ:  Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։

Ձկան և ծովամթերքի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 25.5 %, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնաճ։

Նկատենք, որ «Իշխան» տեսակի ձուկը մեկ տարվա ընթացքում թանկացել է 29.3%-ով։

Ըստ վիճակագրության՝ մսամթերքի շուկայում թանկացումներ են արձանագրվել։

Եվ այսպես, օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ։ Մասնավորապես՝ մեկ տարվա ընթացքում  խոզի մսի գնաճը կազմել է 40.3%, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ գնաճն արձանագրվել է 6.5 %։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 12.2%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4 % գնաճ:  Ձվի գինը 2021թ. 2021թ օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ աճել է 46.5%-ով, իսկ 2021թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում:

 ԱՎԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝  համեմատ հանրապետությունում արձանագրվել  է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.2%, հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնաճ:  

Փաստենք  նաև, որ  ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է  9.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 8.7 %, 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.2 %, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.4% և 0.1%:

Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ միրգը թանկացել է 8.7 %, մինչդեռ օգոստոսին հուլիսի համեմատ գինը նվազել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+