Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:11

DataArt-ը ձեռք է բերում SFL-ը՝ ուժեղացնելով իր թվային ինժեներական կարողությունները

DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերությունը այսօր հայտարարել է հայկական SFL ծրագրային ապահովման մշակման ընկերության ձեռքբերման մասին: Այս մասին գրում է itel.am-ը։

Այս ձեռքբերումը ընդլայնում է DataArt-ի թվային ինժեներական կարողությունները եւ մի շարք շուկաներում բարձրակարգ ինժեներական ծառայությունների աճող պահանջին արձագանքելու ընկերության ռազմավարության մաս է կազմում:

2006-ին հիմնադրված SFL-ը դարձել է Հայաստանի առաջատար ինժեներական ընկերություններից մեկը՝ լավագույն ՏՏ լուծումներ տրամադրելով տարբեր ոլորտներում գործող գլոբալ հաճախորդներին:

Կենտրոնանալով ՏՏ ռազմավարության եւ ծրագրային ապահովման ամբողջական ցիկլի վրա, SFL-ը մշակում է լուծումներ՝ հիմնված շուկայական գիտելիքի, խորը տեխնոլոգիական փորձառության եւ բարձր մեթոդական պրոֆեսիոնալիզմի վրա: SFL-ը Երեւանում ունի բացառիկ ուժեղ տեխնիկական թիմ եւ վաստակած մեծ հեղինակություն՝ իր բարձրորակ ծառայությունների եւ դրանք ճիշտ ժամանակին մատուցելու շնորհիվ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մենք ուրախ ենք ողջունել SFL-ին DataArt-ի ընտանիքում: Միավորելով մեր թիմերը Երեւանում, մենք ստեղծում ենք ամենաուժեղ ՏՏ թիմը տարածաշրջանում՝ եզակի կորպորատիվ մշակույթով եւ կարիերայի աճի անսպառ հնարավորություններով: SFL-ի հետ միաձուլումը ամրապնդում է Հայաստանում ներդրումներ անելու, թիմը ուժեղացնելու եւ ծառայությունները ընդլայնելու մեր պարտավորությունը»,- ասել է DataArt-ի նախագահ Եվգենի Գոլանդը:
Եվգենի Գոլանդը, Արսեն Բաղդասարյանը եւ Արսեն Գեւորգյանը

Եվգենի Գոլանդը, Արսեն Բաղդասարյանը եւ Արսեն Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս
Օգտագործելով SFL-ի թիմի փորձառությունը, DataArt-ը կկարողանա կյանքի կոչել իր աճելու հավակնությունը՝ միաժամանակ ներգրավվող թիմին առաջարկելով մասնակցել էական, լայնածավալ վերափոխման նախագծերին:

DataArt-ը կշարունակի ծառայություններ մատուցել SFL-ի ներկա հաճախորդներին, հիմնականում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

«Մենք ուրախ ենք միավորել ուժերը DataArt-ի հետ, քանի որ նրանց բիզնես մոդելը համատեղելի է մեր ընկերության մշակույթի եւ արժեքների հետ: Ընկերության տպավորիչ աճի պատմությամբ այժմ մենք կարող ենք ավելի մեծ արժեք առաջարկել մեր հաճախորդներին՝ օգտագործելով DataArt-ի ռեսուրսները մի շարք երկրներում», — ասել է SFL-ի տնօրեն Արսեն Գեւորգյանը:

Գործարքը պետք է հաստատվի վերահսկող մարմնի կողմից, ակնկալվում է այն ավարտին հասցնել 2021 թվականի երրորդ եռամսյակում: Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+