Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:22

Արցախում հանցավորության դեմ պայքարում են արցախյան իրավապահ մարմինները. ԱՀ դատախազության պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության դատախազությունը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հայտարարություններին, համաձայն որի Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցում «ռուսական խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում հանցագործությունների հետ կապված»:

«Արցախի Հանրապետության տարածքում հանցավորության դեմ պայքարն իրականացվում է արցախյան իրավապահ մարմինների կողմից, և ի տարբերություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ մի շարք երկրների՝ մենք այն իրականացնում ենք հիշյալ կոնվենցիայի դրույթներին համապատասխան գործելու մեծագույն ձգտումով ու իրավունքի գերակայության սկզբունքին հավատարմությամբ:

Ադրբեջանի դատախազության մեծագույն առաքելությունը կարող է լինել այն, որ իրավապահ համակարգի գործունեության համակարգմամբ կարողանա նպաստել այնպիսի հանցավոր դեպքերի կանխարգելմանը, ինչպիսիք մոլորությամբ ադրբեջանական զինծառայողների վերահսկողության տակ հայտնված` հոգեկան առողջության հետ բացահայտ խնդիրներ ունեցող անձին խոշտանգելն է, խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակով բնակավայրերի և բնակելի տների ուղղությամբ պարբերաբար՝ ցերեկային ու գիշերային ժամերին կրակելու, դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու, սպանության, ծաղրուծանակի ենթարկելու դեպքերը: Իհարկե, նմանատիպ դեպքերը քննության առնելը Ադրբեջանի իրավապահ մարմինների պարտականությունն է, բայց քանի որ այդ պետությունում հայատյացությունը և ազգային հողի վրա հայի նկատմամբ ցանկացած` այդ թվում հանցավոր ոտնձգությունը խրախուսվում է բացահայտորեն, անգործությունից բացի այլ բան ակնկալել մենք չենք կարող: Իսկ եթե իրավապահ համակարգն ի վիճակի չէ կանխելու նման երևույթները և քրեական պատասխանատվության ենթարկելու հանցավոր արարք կատարած իր քաղաքացիներին ու զինվորականներին, ապա ստիպված է լինում հանդես գալ ընդամենը հայտարարություններով»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+