Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:03

«Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան». Էնթոնի Բլինքեն

Երբ լրանա Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերջնաժամկետը` օգոստոսի 31-ը, ԱՄՆ-ը կշարունակի այստեղից ԱՄՆ-ի քաղաքացիներին ու աֆղանստանցի դաշնակիցներին դուրս բերելու գործողությունները: Թալիբանի պաշտոնյաներն էլ ասում են, թե մարդկանց հետագայում էլ կթույլատրվի ճամփորդել այլ երկրներ. գրում է VOA-ն:

Ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարար Էնթոնի Բլինքենն է ասել, 114 երկրներ են հայտարարել, թե ակնկալում են, որ Թալիբանը թույլ տա օգոստոսի 31-ից հետո էլ այստեղից մարդկանց տեղաշարժ:

Իսկ այն փաստը, որ Քաբուլի օդանավակայանի մոտ Իսլամական պետություն խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում մոտ 170 մարդ զոհվեց, որոնցից 13-ը ամերիկացի զինվորականներ էին, դարձել է նախագահ Բայդենի դեմ ուղղված քննադատությունների նոր պատճառ:

Նրանց խոսքերով, նախագահը թույլ է տվել մի շարք վտանգավոր սխալներ:

«Չնայած նրան, ով նախագահ Բայդենը հայտարարել է, թե ուզում է Աֆղանստանի հարցը հանել ԱՄՆ-ի մյուս նախագահների առջեւ դրված մարտահրավերների ցանկից, իրականում եկող քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահների առջեւ են կանգնելու այս աղետն ու դրա հետեւանքները», — ասել է հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը:

Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ը մոտիկից է հետեւելու Աֆղանստանում զարգացող իրադարձություններին, սակայն դիվանագիտական ներկայություն այնտեղ չի ունենալու:

Քսան տարվա ռազմական ներկայությունից հետո հեռանալու արդյունքում չի բացառվում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա այստեղ իր զինված ուժերով, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+