Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:39
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Ռոմանոս Պետրոսյանը Սևանի հանրային լողափերին ծանոթացել է քաղաքացիների հանգիստը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններին

Շրջակա միջավայրի նախարար  Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ նախօրեին կատարած այցի շրջանակում եղել է ազգային պարկի հանրային լողափերից մեկում։

Լողափի սպասարկումն իրականացնող կազմակերպության տնօրենի հետ տեղում ծանոթացել են  քաղաքացիների ջրափնյա հանգիստը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանների առկայությանը և մատուցվող ծառայությունների որակին։

Նախարարը շատ տպավորված է վերջին ամիսներին կատարված աշխատանքով։ Ընդամենը ամիսներ առաջ, երբ այս ափում շաբաթօրյակ էր կազմակերպվել, տարածքում դեռ ահռելի ծավալի աշխատանք կար իրականացնելու։ Իսկ այսօր լողափերը կահավորված են անհրաժեշտ գույքով, գործում են մի շարք անվճար ծառայություններ՝  ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, խաղահրապարակներ։ 

Լողափերը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Այս մասով, իհարկե, դեռ աշխատանք կա անելու, պետք է կառուցվեն նաև ափի տարածքում տեղաշարժվելու համար հատուկ հարթակներ։

Ափի ողջ երկայնքով տեղադրված են աղբամաններ։ Գործում է բուժկետ և իրականացվում է ջրափրկարարական ծառայություն։ 

Կարող ենք ասել, որ Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու հրամայականը կյանքի կոչելու օրակարգում կատարել ենք ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկը, իսկ  աշխատանքի ամենամեծ գնահատականը լողափին հանգստացող մեր քաղաքացիների շնորհակալական խոսքերն են։

Սևանա լիճը առափնյա հանգստի  կազմակերպման պայմաններով և առաջարկվող ծառայությունների որակով  պետք է  դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող և միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+