Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:12

ՀՔԾ-ն՝ Աղվան Վարդանյանին և Գեղամ Նազարյանին հարցաքննության կանչելու մասին

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարցաքննության են հրավիրվել  «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Գեղամ Նազարյանը։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով։

«ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ՀՔԾ-ում նախապատրաստվող գործի շրջանակներում անձանց ենք հրավիրում՝ բացատրություններ տալու։ Թե ովքեր են հրավիրվում հարցաքննության՝ մանրամասներ հայտնել չենք կարող»,- նշեց ՀՔԾ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ մամուլում  շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ԱԺ  ընդդիմադիր պատգամավորներ Աղվան Վարդանյանին ու Գեղամ Նազարյանին կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության։

Հիշեցնենք նաև, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ  ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ժամանակ ասել էր, որ այն Պն նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։ Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շիշ է նետվել, որից հետո սկսել են իրար վրա շշեր նետել։

Այդ օրը խորհրդարանում ևս մեկ միջադեպ էր գրանցվել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին ելույթի ժամանակ էր ծեծկռտուք տեղի ունեցել։

Ի դեպ, միջադեպի ընթացքում վնասվել էր Գեղամ Նազարյանի աչքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+