Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:49

Համայնքապետերին կալանքի տակ ապօրինի պահելով ՝ գլխատելում են Սյունիքը․ «Վերածնվող Հայաստան»

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարությունը է տարածել․

«Արդեն 3-րդ օրն է՝ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել Սյունիքի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու կարևորագույն՝ Նոր Առաջաձորի և Վանանդի հատվածները: Այն ժամանակահատվածում, երբ ադրբեջանցիները տեղավորվում էին ՀՀ միջպետական ճանապարհին և ձեռնարկում բոլոր քայլերը՝ Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետությունից կտրելու ուղղությամբ, ՀՀ Կառավարությունը, անտեսելով Երևանից ընդամենը 250կմ հեռավորության վրա թշնամու ձեռնարկած գործողությունները Սյունիքում հաստատվելու ուղղությամբ, բոլոր հնարավոր մեթոդներով անցկացնում էր

Կառավարության հնգամյա ծրագիրը՝ ԱԺ-ում ձեռնամարտ-շոուներ ծրագրելով, անձնական հարցերն ու տարաձայնություններն ԱԺ բերելով ու երկրի առաջ ծառացած անվտանգային թեմաներից հասարակությանը շեղելով:Այս իրադարձությունների ֆոնին առավել հասնակալի և տրամաբանական է դառնում «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամներ Սյունիքի համայնքապետերին անհիմն և շինծու գործերով, 1 հոգուց կորզած սուտ ցուցմունքներով կալանքի տակ ապօրինի պահելու հանգամանքը՝ այդպիսով փաստացի գլխատելով Սյունիքը:

Սյունիքի համայնքապետերն այն անձիք են, ովքեր 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում սեփական ուժերով ու կամավորական ջոկատներն առաջնորդելով՝ պահում էին Սյունիքի մարզը՝ թշնամուն 1 միլիմետր հող չզիջելու նպատակադրմամբ, և ամբողջովին կատարել են իրենց առաջ դրված խնդիրը՝ մինչև իշխանության կողմից բռնի ուժով նրանց խրամատներից հեռացումը:Ստեղծված իրավիճակում Հայաստանը կանգնում է ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական լրջագույն խնդիրների առջև՝ ունենալով 2 փակ սահման հարևան թշնամական պետությունների հետ և, ըստ էության, կտրվելով նաև բարեկամական Իրանից՝ փաստացի արձանագրելով Հայաստան-Իրան֊Հայաստան բեռնափոխադրումների անհնարինության հանգամանքը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է իշխանության նման գործելաոճը և պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները՝ Սյունիքում առաջացած խնդիրները շուտափույթ լուծելու և Հայաստանի քաղաքացիներին անվտանգության երաշխիքներով ապահովելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+