ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրում է․
«Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։
Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով կանոնները և կանխարգելելով վարակի տարածումը՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի նաև գալիք ուսումնական տարում»։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍՆ հայտնել է, որ նոր ուսումնասկան տարում դասերը կանցկացվեն առկա ձևաչափով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







