Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:32

Թալիբները հետաքրքրված են TAPI գազատարի կառուցմամբ

«Թալիբան» արմատական շարժումը շահագրգռված է Թուրքմենստան — Աֆղանստան — Պակիստան-Հնդկաստան անդրազգային գազատարի կառուցման 7 երկրում այլ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մեջ: Այս մասին երեքշաբթի Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհաիլ Շահինը։
«Մենք երկրում այլ խոշոր նախագծեր էլ ունենք։ Դրանք են TAPI գազատարը, երկաթուղիների կառուցման նախագծերը և այլն։ Մեր [քաղաքական] թևը հույս ունի, որ դրանք կյանքի կոչելու աշխատանքները կսկսվեն», — ասել է նա։

Նրա խոսքով ՝ «Թալիբան» շարժումը շահագրգռված է երկրում բիզնեսի զարգացման, նրա բնական հարստությունների յուրացման և աշխատատեղերի ստեղծման ու տնտեսական զարգացման համար ներդրողների ներգրավման հարցում: Նա ընդգծել է, որ Աֆղանստանն իրենից ներկայացնում է ռազմավարական նշանակություն ունեցող «կամուրջ Կենտրոնական և Հարավային Ասիայի միջև», և թալիբները կցանկանային օգտագործել այդ ներուժը:

Աֆղանստանից արևմտյան զորակազմի հիմնական մասի դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը լայնածավալ գործողություն է սկսել երկրի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ: «Թալիբանի» գրոհայինները օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ վայր է դրել լիազորությունները արյունահեղություն թույլ չտալու համար և լքել երկիրը: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանատների աշխատակիցներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+