Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ադ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը (AFAD):
Քասթամոնուում զոհվել է 62 քաղաքացի, 14-ը՝ Սինոփ նահանգում, և մեկը Բարթըն նահանգում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ։ Անհետ կորածների թիվը հասնում է 47-ի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







