Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 09:36

Ուզում են ազատվել ինձնից` համայնքը տանելով նոր ավագանու ընտրությունների. Գևորգ Փարսյան

 «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը անդրադարձել է Կպանի քաղաքապետարանում տիրող իրավիճակին, անդրադառնալով ավագանու անդամների հրաժարականին:

Հիշեցնենք, որ Կապանի համայնքապետարանի ավագանու անդամները օգոստոսի 11-ին արձանագրություն են ստորագրել, որով վաղաժամկետ դադարեցվեց ավագանու լիազորությունը: Մինչ այդ ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարականի դիմում են ներկայացնել՝ չներկայացնելով հրաժականի պատճառները:

«Ավագանու անդամները, լավ կլինի, իրենք անդրադառնան իրենց հրաժարականի իրական պատճառներին, ես չէի ուզի այդ հարցին անդրադառնալ: Բայց թե ինչ վերաբերմունք ունեմ դրա հետ կապված, անկեղծ ասած, այդքան էլ դրական չեմ վերաբերում, որովհետև պարզ է, որ ավագանու 8 անդամների հրաժարականը տանում է Կապանում ավագանու անդամների նոր արտահերթ ընտրությունների: Բնական է, նոր ընտրությունները նոր լարվածություն, նոր քաղաքական իրավիճակներ և նյարդային համակարգի ավելորդ  խաթարում են բերելու»,- ասել է նա:

Կապանի քաղաքապետը նշեց, որ կուզեր ավագանու անդամները  ներկայացնեն հրաժարականների դիմումների իրական պատճառները:

«Բայց մարդ պետք է միամիտ լինի, որ չհասկանա, թե  ինչ է իրականում կատարվում: Ես պատահական չեմ համարում, որ ավագանիներից 5 հոգու ազատել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից և դրանից հետո բոլոր ավագանիներին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության անիմաստ գործերով: Դրան անմիջապես հաջորդեց ավագանու 8 անդամների հրաժարականը: Այդ ամենը պատահական չէ և հասկանալի է, որ այստեղ թիրախը ընտրված է Փարսյան Գևորգը և դրանով ուզում են ազատվել ինձնից` համայնքը տանելով նոր ավագանու ընտրությունների»:

Հղում անելով օրենսդրությանը՝ նա նշեց, որ օրենքն իրեն թույլ է տալիս պաշտոնավարել մինչև 2023 թվականը, բայց, նրա խոսքոքվ, եթե ավագանու նոր ընտրությունների դեպքում  ընտրվեն հակադիր ուժի ներկայացուցիչներ, ինքն անիմաստ է համարում պաշտոնավարել: Նրա դիտարկմամբ՝ բազմաթիվ խոչընդոտներ կառաջանան` սկսած անվստահություն հայտնելուց, մինչև ցանկացած նախագծի չհաստատում, որը նոր ճգնաժամի կբերի:

«Դրա համար ես որոշել եմ մասնակցել ավագանու նոր ընտրություններին և անիմաստ եմ համարում պաշտոնավարել, եթե չլինի մեր ընտրած ավագանու կազմը»,-ասաց Փարսյանը՝ շեշտելով, որ հավելելով, որայս պահին շարունակելու է պաշտոնավարել: Նա առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ և հայտնելու է այն քաղաքական ուժի անունը, որի հետ կմասնակցի ավագանու ընտրություններին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+