Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:17

«Մարտական ծառայության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են վանաձորցի զինծառայողներ

Այսօր ՀՀ և ԱՀ նախագահների հրամանագրերով հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական ծառայության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Վանաձորի բնակիչներ, զինծառայողներ՝ Վանիչկա Ռուբիկի Սարգսյանը, Հարություն Արմենի Հարությունյանը, Դավիթ Արթուրի Կոստանյանը, Սերգեյ Հովհաննեսի Մուրադյանը, Սերգեյ Սմբատի Դերձյանը, Արթուր Վոլոդյայի Շեկոյանը, Գարիկ Սամվելի Մխիթարյանը, Արմեն Վահագի Վեքիլյանը: 

Պարգևները հերոսների հարազատներին է հանձնել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:Մարզի ղեկավարն իր խոնարհումի ու երախտագիտության խոսքն է հայտնել ներկաներին. «Սիրելի՛ ծնողներ, հարազատներ, ես ձեր առջև խոնարհվում եմ՝ որպես մարզի ղեկավար, մարդ, ընկեր, եղբայր, զավակ, ձեր վիշտը անձամբ իմն եմ համարում: Ուզում եմ, որ մեր հերոսներին մշտապես հիշենք մեծ հպարտությամբ: Սիրտներս ու հոգիներս լի է վշտով, բայց պետք է մշտապես մեջքներս ուղիղ ու գլուխներս բարձր պահած՝ քայլենք առաջ, ջանք չխնայենք մեր ապրած կյանքով ու գործերով արժանի լինելու նրանց: Պատահական չէ ասված, որ հերոսները կռվում են հայ զինվորների նման: Մեր բոլոր տղաները հայրենիքի նվիրյալներ են եղել: Հավերժ փա՛ռք նրանց»: 

Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ զոհված զինծառայողների հարազատների ցանկացած խնդրի պատրաստ է հաղորդակից դառնալու և օրենքի շրջանակներում լուծում տալու օրվա ցանկացած ժամի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+