Ուկրաինայի հայերը նախատեսում են ևս 15 էլեկտրալցակայան կառուցել Հայաստանի քաղաքներում։ Այդ մասին AnalitikaUA.net-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող և համակարգող Ռոման Չոբանյանը։
Նրա խոսքով՝ առաջին փուլում նախատեսվում է 10 էլեկտրալցակայան տեղադրել Երևանում և 5 մարզերում:
Ինչպես հայտնի է, Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագիծը Էլեկտրամոբիլների համար լիցքավորման կայանների բացման վերաբերյալ։ Նախաձեռնությունը մեկնարկել է 2019 թվականից՝ Հայաստանի Տավուշի մարզից։ ԶԼՄ-ները հիշեցնում են նաև, որ շատ շուտով Երևանի Օղակաձև զբոսայգում բացվելու է սքեյթ-պարկ՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







