Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:02

Սա ինքնասպանության առաջին փորձը չէր. Իսահակյանի համայնքապետը՝ անասնաբույժի ինքնասպանության մասին

Հուլիսի 2-ին լուր տարածվեց, որ ինքնասպանություն է գործել Իսահակյան գյուղի անասնաբույժը, ով չէր կատարել անասունների՝ սիբիրյան խոցի դեմ պատվաստումները: Նա 70-ամյա Ռուստամ Սիմոնյանն է, որի գործողությունների հետևանքով սատկել են մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, հիվանդանոց են տեղափոխվել գյուղի 7 բնակիչներ:

Ինքնասպանության պատճառների մասին տեղեկություն ստանալու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Իսահակյան գյուղի ղեկավար Արտավազդ Արսենյանի հետ: Վերջինս հաստատեց ինքնասպանության լուրը: Ասաց, որ ցնցված է կատարվածից:

«Երեկ եմ եղել նրա տանը: Զրուցել եմ մահացածի որդու և կնոջ հետ: Տեղեկացել եմ, որ մեկ ամիս առաջ էլ նա փորձել է ինքնասպան լինել: Նա մկնդեղով է փորձել վերջ տալ կյանքին, սակայն կանխվել է: Ոչ մեկը չի կարող հասկանալ, թե ինչու է նման բան արել»,- ասաց համայնքապետը:

Մեր հարցին ի պատասխան՝ Արսենյանն ասաց, որ անասնաբույժը հոգեպես խիստ հավասարակշիռ մարդ էր: Նրա խոսքերով՝ անհայտ է՝ կապ ունի՞ ինքնասպանությունը սիբիրյան խոցի հետ կապված դեպքերի հետ, թե՝ ոչ:



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+