ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայությունը ստուգումներ է իրականացրել հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, հանդերձավորումը, զենք-զինամթերքի, անվտանգության կանոնների պահպանությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը հունիսի 22-ից 28-ը վարչության պետի ղեկավարությամբ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում իրականացրել է ստուգումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







