Այսօր Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի (Լաչին) տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է՝ ադրբեջանական բանակի զինծառայողները մահացել են «Կամազ» մակնիշի ռազմական բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով։
Նշվում է նաև, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







