Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:32

Լոնդոնի կենտրոնում՝ մետրոյի կայարաններից մեկում, պայթյուն է որոտացել

Լոնդոնի կենտրոնում մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է news.mail.ru-ն պատճառների ու տուժածների մասին այս պահին չի հաղորդվում: Համացանցում տարածված կադրերից երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում հսկայական կրակից։ Իրավապահները հայտարարել են, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ։

«Այրվում են երկաթուղային կամարների տակ գտնվող երեք առևտրային օբյեկտներ, չորս ավտոմեքենա ու հեռախոսային խցիկ։ Ճանապարհները փակ են, մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջան այցելելուց, փակ պահել պատուհաններն ու դռները»,- ասված է Twitter-ի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:

Ականատեսների խոսքով ՝ նրանք տեսել են «պայթյուն և հսկայական հրե գունդ»։ Տեղի քաղաքացիները նաև պատմել են, որ ժամանակ առ ժամանակ բարձրանում են ծխի նոր, ավելի մուգ ամպեր», տեսանելիությունը դեպքի վայրում վատ է: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծխի հսկայական սյունը վեր խոյանում հրդեհի վայրից: «Ամբողջ տարածքը ծածկված է խիտ, սև ծխով։ Ժամանել են շտապ օգնության և հրշեջ մեքենաներ» — հայտնել է Լոնդոնի բնակիչներից մեկը, որի տունը գտնվում է մետրոպոլիտենի մոտ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+