Վարչական դատարանը անվավեր է ճանաչել ԿԸՀ 19․06․2021 թվականի որոշումը, որով ԿԸՀ-ն Նիկոլ Փաշինյանի՝ ընտրության նախօրեի ուղիղ եթերը որակել էր որպես քարոզչություն և Փաշինյանի նկատմամբ կիրառել նախազգուշացում։ Դատարանը փաստել է, որ նշված ուղիղ եթերը որպես քարոզչություն որակվել չի կարող։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի բաժնից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







