Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ընդունելու պատրաստակամության մասին։
Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևային։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների միջև 2021 թվականի հունիսի 21-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը և կոչ է արել կազմակերպությանը արագացնել այդ գործընթացը:
Նշվում է, որ խոսքն Աղդամի, Ֆիզուլիի շրջաններ և Շուշի քաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի մասին է։
Հիշեցնենք, որ մինչ այս ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության բոլոր փորձերն ապարդյուն են եղել և կասեցվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից:
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հայտնել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Արցախ՝ օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







