Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:25

Ինչպե՞ս հավատալ մի մարդու, որն ավարտին է ուզում հասցնել հայերի ցեղասպանությունը․ թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 16-ին Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին։ 

«Երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները վերացվեն, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է Զանգեզուրի միջանցքի նախագծի նշանակությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Ասել, թե հայերը հեշտությամբ կարող են հասնել Մոսկվա և աշխարհի այլ հատվածներ՝ դրանով իսկ ազատվելով մեկուսացումից, որի մեջ իրենք են իրենց դրել։

Այս մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։ 

«Ինչպե՞ս հավատալ մի մարդու, որը 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարեց, թե ինքը Թուրքիային ներգրավել է այս պատերազմի մեջ, որպեսզի ավարտին հասցնի 1915 թվականին երիտթուրքերի կիսատ թողած գործը, այսինքն՝ կրկնակի ցեղասպանության ենթարկի հայ ժողովրդին»,- ասաց թուրքագետը։

Նա նշեց, որ Զանգեզուրի միջանցք կոչվածը միջազգային տրանսպորտային ուղի է և դրա շահագործումը տարածաշրջանային ազդեցություն կունենա, կանդրադառնա Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի՝ Միջին Արևելքում ռազմաքաղաքական ներգրավվածության, Հարավային կովկասում Ռուսաստանի գերազդեցության  վրա։ Այդ պատճառով էլ ռուսները բացի հայ-թուրքական սահմանից նաև հայ-իրանական սահմանին են զորքեր տեղակայել։

Իսկ կա՞ արդյոք Հայաստանից պատասխան հայտարարության կարիք։ Չէ՞ որ բացի ՀՀ և Արցախի ԱԳՆ-ից վերին օղակներում որևէ հայտարարություն չեղավ Շուշիում Ալիև-Էրդողան հանդիպման ու Շուշիի հռչակագրի ստորագրման վերաբերյալ։

«Հայտարարություն անում են այն ժամանակ, երբ  որևէ ազդեցություն են ունենում։ Հայաստանի իշխանությունների վիճակը ներկայումս կաթվածահար է։ Այսինքն՝ նրանց հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունում։ Նախ Հայաստանում ներքաղաքական անդորրը պետք է վերականգնել»,- ասաց Չաքրյանը։

Էրդողանի հայտարարությունը թուրքագետը որակեց որպես փախլավա՝ անսպասելիորեն հյուրասիրված հայ ժողովրդին, ինչպես անում են սովորաբար վատ լուր ասելուց առաջ հաճոյանալու համար։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+