Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:59

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են երկկողմ համագործակցության վերաբերյալ Շուշիի հռչակագիրը

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են երկկողմ համագործակցության վերաբերյալ Շուշիի հռչակագիրը։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները երեքշաբթի օրը բանակցություններ են վարել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում։

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում հղում է կատարվում Կարսի պատմական համաձայնագրին, որը ստորագրվել է 100 տարի առաջ:

«Դա նույնպես հսկայական խորհրդանշական նշանակություն ունի։ 100 տարի անց՝ ազատագրված Շուշիում ստորագրված համատեղ հռչակագիրը սահմանում է մեր ապագա համագործակցության ուղղությունը», — ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւի խոսքով՝ հռչակագրում արծարծվել են բազմաթիվ կարեւոր հարցեր, ինչպիսիք են միջազգային հարթությունում համատեղ համագործակցությունը, քաղաքական հարաբերությունները, առեւտրատնտեսական կապերը, մշակույթը, կրթությունը, սպորտը, երիտասարդական քաղաքականությունը:

Երկրորդ կարևոր հարցն, ըստ Ալիևի ՝ տրանսպորտային նոր հաղորդակցության բացումն է.

«Հռչակագրում արտացոլված են Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ հստակ ձեւակերպումներ։ Սա երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքն է։ Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը Թուրքիային և Ադրբեջանին կմիացնի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով, այլև այդ միջանցքի ստեղծումը դնում ենք գործնական հողի վրա։ Այն փաստը, որ այդ հարցն իր արտացոլումն է գտել Համագործակցության մասին այս հռչակագրում, մեծ նշանակություն ունի», — ասել է Ադրբեջանի ղեկավարը:

«Ես բազմիցս ասել եմ, որ այսօր Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի ամենամոտ երկրներն են, մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր համագործակցությունը», – հավելել է Ադրբեջանի նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+