Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:10

ԼՀԿ-ն այն ուժն է, որը կարող է պարզ երեսով բակեր մտնել․ Անի Սամսոնյան

ԼՀԿ այն քաղաքական այն քաղաքական ուժն է, որը կարող է պարզ երեսով բակեր մտնել քարոզչություն անելու և մտահոգություն չունենալ, որ կարող է որևէ խնդիր ծագել Այս մասին Երևանի Արաբկիր վարչական շրջանում  քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ անդամ  Անի Սամսոնյանը։

Ըստ նրա՝  այն ուժերը, որոնք ընտրել են  քարոզարշավն իրականացնելու հանրահավաքային տարբերակը, հավաքում են միայն իրենց կողմնակիցներին՝ ստեղծելով հարմարավետության գոտի։ ԼՀԿ-ն այս  տարբերակով չի գնում,ք անի որ փորձում են խնայել քաղաքացիների նյարդներն ու ժամանակը։

 Անի Սամսոնյանի պնդմամբ՝ ԼՀԿ-ի համար ամբողջ երկիրն է հարմարավետության գոտի, ինչի համար նա հպարտ է։

«Մենք երբևէ չենք արել այնպիսի բան, որ մարդկանց հետ չկարողանանք առանց վախենալու  խոսել, չվախենալ, թե ինչ հարցեր են մեզ ուղղելու։ ԼՀԿ-ն այդպիսի վախեր չունի։ Չենք արել այնպիսի բան, որ գլուխներս կախ շրջենք մայրաքաղաքի փողոցներով»,- շեշտեց նա։

Խոսելով նախընտրական ծրագրերից՝ ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց համար առաջնային անվտանգային խնդիրներն են։  Բացի այդ, Գիտության ոլորտին են ուշադրություն դարձնելու՝ վերազինելու են Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես նաև բարձրացնելու սպայական աշխատանքի գրավչությունը։
Գորգիսյանի խոսքով՝ այս ամենին կարող են հասնել միան համերաշխության միջոցով։

 Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի չորրորդ օրն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+