Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:50

Սակրավոր-առնետը թոշակի է անցնում

Մագավա անունով աֆրիկյան հսկա սակրավոր-առնետն արդեն 7 տարեկան է: Նրա տիրուհին պնդում է, որ կրծողը տարիքի հետ դժվարանում է աշխատել, ուստի որոշել է նրան ուղարկել վաստակած հանգստի՝ թոշակի. գրում է tjournal.ru-ն:

Մագավան դեռ մի քանի շաբաթ կմնա իր «պաշտոնում» ՝ «նորակոչիկներին մարզելու» համար. Կամբոջայի ականազերծման կենտրոնը գնել է երիտասարդ սակրավոր-առնետների մի նոր խմբաքանակ:

«Մագավան անպարտելի էր, և ես հպարտ եմ, որ նրա հետ կողք կողքի եմ աշխատել: Այն փոքր է, բայց օգնել է շատ կյանքեր  փրկել և մեր ժողովրդին վերադարձրել անվտանգ երկրում ապրելու երջանկությունը»,- պատմել է ծեր առնետի տիրուհին:

2020 թվականին բրիտանական PDSA բարեգործական ընկերությունը Մագավային ոսկե մեդալ է շնորհել «Կամբոջայում մահացու ականներ հայտնաբերելու ու վնասազերծելու, ինչպես նաև կյանքեր փրկելու համար»: Այս մրցանակը համարվում է Սուրբ Գեորգի խաչի անալոգը կենդանիների համար: Մագավան դարձել է առաջին կրծողը, որն ստացել է PDSA մրցանակ. նախկինում միայն շներին էին շնորհվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+