Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:03

Կսահմանվի պետական մարմինների կողմից «․հայ» դոմենային տիրույթի կիրառումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ համատեղ իրականացվող ծրագրերը պետք է լինեն հավակնոտ և ուրվագծեն ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը: Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։

Միության խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ խոցելի խմբերի (կույրեր) համար ինտերնետ հասանելիության կենտրոնների ստեղծումը:

Նա առանձնացրել է երկու ուսումնական ծրագիր՝ Համակարգչային գրագիտություն և Իրերի ինտերնետ թեմաներով, որոնցում նախատեսում են ներգրավել նաև պատերազմում հաշմանդամ դարձած քաղաքացիներին: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ին ներգրավել ԲՏԱՆ կողմից իրականացվող ծրագրի աշխատանքային խմբում՝ նախատեսված սահմանափակ կարողություններով և  պատերազմում հաշմանդամ դարձած անձանց համար։

Հանդիպման ընթացքում որոշվել է Միության հետ համատեղ մշակել Կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվի պետական մարմինների կողմից «․հայ» դոմենային տիրույթի կիրառումը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն նաև «․am» և «.հայ» դոմենների կառավարիչն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+